ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Ռուսաստանում միջազգային խաղերի ցուցադրությունը դադարեցնելու հիմք չի տեսնում.
«Մենք այս հարցը չենք քննարկել: Կարծում ենք՝ հիմա դա անելու որևէ պատճառ չկա, բայց իրավիճակն ամեն օր փոխվում է: Չենք քննարկել, որոշում չենք կայացրել»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում «РИА Новости Спорт»-ը:
Ավելի վաղ անգլիական Պրեմիեր-լիգան իր խաղերի ցուցադրությունն արգելել էր Ռուսաստանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Անգլիայի Գավաթի խաղերի ցուցադրությունը ևս դադարեցվում է:
























































