«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայով։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Նշվում է, որ «զինագործների» ներկայացուցիչները շփվում են Դիբալայի գործակալի հետ։ Կողմերը ուշադրությամբ քննարկում են հնարավոր համագործակցության մանրամասները։
Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը Յուվենտուսի հետ։ Արգենտինացին այս ամառ կդառնա ազատ գործակալ։























































