«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական թիմի հարձակվող Ուսման Դեմբելի մասին.
«Դեմբելեն «Բարսելոնայի» խաղային համակարգում շատ կարևոր տարր է: Հուսով եմ՝ նա կորոշի մնալ: Եթե մենք կարողանանք նրան պահել նաև հաջորդ տարի, ապա մենք կդառնանք լավագույն թիմը:
Արդյոք ես փոփոխություններ նկատե՞լ եմ Դեմբելեի մեջ. հիմա նա օրինակելի ֆուտբոլիստ է գործի հանդեպ իր վերաբերմունքի և մարզումային գործընթացում ներգրավվածություն ունենալու առումով: Հիմա ես տեսնում եմ, որ նա շատ մոտիվացված է, երջանիկ և հաղթանակների ծարավ: Ինձ համար զարմանալի չէր, որ նա անգամ արձակուրդի ժամանակ էր եկել մարզվելու:
Արդյոք կերկարաձգե՞նք պայմանագիրը Դեմբելեի հետ. ամեն ինչ ցույց կտան բանակցությունները: Ակումբը գիտի իմ առաջնայնությունները և աշխատում է դրանք իրագործել: Եթե իմ ցանկությամբ լիներ, ես նոր պայմանագիր կկնքեի Դեմբելեի հետ, սակայն մեզ մոտ լավագույն ֆինանսական պայմանները չեն: Այդուհանդերձ, ակումբն աշխատում է Ուսմանի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ»,- Չավիի խոսքերն է փոխանցում AS-ը:
























































