«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավի Էրնանդեսը խոսել է եզրային հարձակվող Ուման Դեմբելեի մասին. Չավին բացահայտ հայտարարել է, որ ցանկանում է ֆրանսիացուն պահել թիմում:
«Նա իր քրտնաջան աշխատանքով օրինակ է ծառայում մնացած խաղացողների համար: Նա շատ մոտիվացված է և մարզվում է նույնիսկ հանգստյան օրերին:
Ես արդեն կերկարաձգեի նրա հետ պայմանագիրը, եթե ամեն ինչ կախված լիներ բացառապես ինձնից։ Մենք ֆինանսական լավագույն վիճակում չենք, բայց ես գիտեմ, որ ակումբի ղեկավարները բանակցություններ են վարում Դեմբելեի հետ»,- ասել է Չավին։
Դեմբելեի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ։