Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ անցած 4 խաղերից հետո հայտնի են դարձել շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հավակնորդների թվում են «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բենֆիկայի» դեմ խաղում (3-1), Քևին դե Բրույնեն, որը խփել է «Աթլետիկոյի» դեմ խաղի միակ գնդակը, «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Չելսիի» դեմ խաղում (3-1) և «Վիլյառեալի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն:
Քվեարկությունն ընթանում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Հաջորդ շաբաթ տեղի կունենան քառորդ եզրափակչի պատասխան խաղերը: Ապրիլի 12-ին «Ռեալը» կընդունի «Չելսիին», իսկ «Բավարիան» սեփական հարկի տակ կխաղա «Վիլյառեալի» հետ: Ապրիլի 13-ին «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կմրցի «Բենֆիկայի» հետ, իսկ «Աթլետիկոն»՝ «Մանչեսթեր Սիթիի»: