«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ առաջին խաղում տարած հաղթանակը: Հանդիպումը կայացել է Վիլյառեալում և ավարտվել տանտերերի՝ 1-0 հաշվով հաղթանակով.
«Պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր է, այո, բայց ֆուտբոլը սենտիմենտալություն է: Այնպես որ ես շատ հպարտ եմ, որ այսօր մեր երկրպագուներին կարողացանք երջանկացնել: Իմ թիմը շատ մրցունակ է: Մենք բազում հիշարժան պահեր ենք ունենում այս մրցաշրջանում, նախորդին՝ ևս: Այսօր նրանք գրեթե իդեալական էին: Հաջոևրդ շաբաթ մենք պետք է ևս մեկ քայլ առաջ կատարենք, մեզնից պետք է ավելին պահանջենք»,- Էմերիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖՍ-ի պաշտոնական կայքը:
Քառորդ եզրափակչի պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մյունխենի «Ալյանց-Արենայում»:
























































