Կիպրոսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Անորտոսիսը» 1-0 հաշվով հաղթեց ԱՊՕԵԼ-ին։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստ Ամր Վարդան, իսկ վերջինիս գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
Դիմակայության առաջին խաղում ԱՊՕԵԼ-ը սեփական հարկի տակ առավելության էր հասել 2-1 հաշվով։ Այսպիսով, երկու խաղերի արդյունքով «Անորտոսիսը» նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։