Ուելսցի Գարեթ Բեյլն այս ամառ կհեռանա Մադրիդի «Ռեալից»։ Այս տեղեկությունը հաստատել է նրա գործակալը։
Ջոնաթան Բարնետի խոսքով՝ Բեյլը շատ է զայրացած «Ռեալի» բազմաթիվ երկրպագուների վրա, որոնց նա համարում է «մակաբույծներ»։ Գարեթը համոզված է, որ իրեն պատշաճ հարգանքով չեն վերաբերվում, և Ֆլորենտինո Պերեսը պետք է նրա համար հրաժեշտի մեծ միջոցառում կազմակերպի։
«Բեյլն արժանի է հրաժեշտի մեծ միջոցառման ակումբի կողմից, Ֆլորենտինոն միշտ աջակցել է նրան», — Բարնետի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախկինում Բեյլն օգնել է «Ռեալին» նվաճել բազմաթիվ տիտղոսներ, մասնավորապես եվրոպական ասպարեզում։
























































