Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» ոչ մի հարված չի կատարել «Մանչեսթեր Սիթիի» դարպասին:
Հանդիպումն անցկացվել է Մանչեսթերում և ավարտվել 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Ինչպես հայտնում է Opta-ն, սա առաջին դեպքն է Դիեգո Սիմեոնեի դարաշրջանում, երբ «Ատլետիկոն» հանդիպումն ավարտեց առանց մեկ հարվածի (հաշվի առնելով բոլոր մրցաշարերը): Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը Մադրիդի «Ատլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։
Մրցակիցների պատասխան խաղը կկայանա ապրիլի 13-ին, Մադրիդում։
























































