Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որի շրջանակում կայացան 10-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանն այս տուրում հաղթանակ տարավ ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիի նկատմամբ և իր ակտիվում ունի 8 միավոր՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը գերմանացի Բլուեբաումի հետ:
7-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր այս տուրում ոչ-ոքի են խաղացել։
Շանթ Սարգսյանը (6,5 միավոր) և Էմին Օհանյանը (4,5 միավոր) այս տուրում հաղթանակներ տարան, Մանուել Պետրոսյանը (6,5 միավոր) և Ռոբերտ Հովհաննիսյանը (4,5 միավոր) ոչ-ոքի են խաղացել, իսկ Արթուր Դավթյանը (5,5 միավոր) և Մամիկոն Ղարիբյանը (6 միավոր)՝ պարտվել։