«Սելտայի» ձախ պաշտպան Խավիեր Գալանը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
Կատալոնյան ակումբում ամրապնդվելու համար Գալանը պետք է մրցի Ժորդի Ալբայի հետ։ «Սելտայի» պաշտպանի տեղափոխությունը կարող է կայանալ հաջորդ ամառ։
Գալանի պայմանագիրն իր ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Այս մրցաշրջանում նա «Սելտայում» անցկացրել է 31 հանդիպում։
























































