«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է «Ֆրայբուրգի»՝ Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղի արդյունքը բողոքարկելու որոշման մասին։
«Չեմ կարողանում հասկանալ՝ ինչու են նրանք դա անում։ Անձամբ ես չէի բողոքարկի։ «Ֆրայբուրգը» այդ 18 վայրկյանում չէր կարող երկու գոլ խփել»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ «Ֆրայբուրգ»-«Բավարիա» խաղի 86-րդ րոպեին գլխավոր մրցավարն ընդհատել էր խաղը։ Բանն այն էր, որ մյունխենյան ակումբը 4 փոխարինում էր արել, չնայած պաշտոնական խաղերում թույլատրվում է 3-ը։ Բայց մրցավարը կարճ դադարից հետո որոշել էր խաղը շարունակել։ Միաժամանակ խաղադաշտում «Բավարիայի» 12 խաղացող էր գտնվում։ Հանդիպումն ավարտվեց մյունխենցիների՝ 4-1 հաշվով հաղթանակով։
























































