«Բարսելոնայի» ներկայացուցիչները նոր հանդիպում կունենան ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի գործակալների հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը կրկին կքննարկեն խաղացողի նոր պայմանագիրը։ Հաղորդվում է, որ սա վերջին հանդիպումը չի լինելու, այլ լինելու է որոշիչներից մեկը համաձայնագրի երկարաձգման առումով։
Ավելի վաղ Արաուխոյի հետ պայմանագիր կնքելու ցանկություն էին հայտնել անգլիական ևս երեք թիմեր։ Խոսքը «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» մասին է։
Արաուխոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։
























































