«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը տարվա վերջին կավարտի կարիերան։
«Չեմ կարծում, թե նա կվերադառնա Արգենտինա, որովհետև ինձ ասել է, որ այս տարվա վերջին կավարտի կարիերան, այս տարին կվերջանա ու նա կհեռանա սպորտից։
Ես կցանկանայի, որ կարիերան ավարտելուց հետո նա կապ ունենար ֆուտբոլի հետ։ Նա շատ բան գիտի, շատ տեղերում է եղել, նա հաջողության հասնելու համար ամեն ինչ ունի։ Իմ կարծիքով՝ վատ կլինի, եթե նա կարիերան ֆուտբոլում չշարունակի»,- ասել է ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Իգուաինը։
Իգուաինն ավելի վաղ հանդես է եկել «Ռեալում», «Նապոլիում», «Միլանում» և «Չելսիում»։