«Միլանի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին վնասվածք է ստացել Ա Սերիայի «Բոլոնիայի» դեմ խաղում (0:0): Այս մասին հայտնում է իտալական մամուլը։
Ֆլորենցին վնասել է մենիսկը. Նա այլեւս չի կարողանա խաղալ 2021/2022 մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ Ֆլորենցին «Միլանում» հանդես է եկել վարձավճարով։ Նրա պայմանագիրը պատկանում է «Ռոմային»։