«Նապոլին» աշխատում է Բաթումիի «Դինամոյի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային թիմ հրավիրելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, իտալական թիմը 21-ամյա վրացի ֆուտբոլիստի հետ մտադիր է 5 տարվա պայմանագիր կնքել:
Կվարացխելիան մրցաշրջանը սկսել է Կազանի «Ռուբինում»: Մարտի վերջին ռուսական ակումբը հայտարարել է, որ դադարեցնում է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կվարացխելիան ինքն է խզել պայմանագիրը «Ռուբինի» հետ և 2 տարվա պայմանագիր է կնքել «Դինամոյի» հետ: