«Բարսելոնան» դիտարկում է «Սելտայի» պաշտպան Խավյեր Գալանին՝ որպես փոխարինող Ժորդի Ալբային: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը պատրաստ է ամռանը նոր ձախ պաշտպանի ձեռք բերել, բայց դա առաջնային չէ: «Բարսելոնան» ցանկանում է թարմացնել Ռոնալդ Արաուխոյի, Ուսման Դեմբելեի և Գավիի պայմանագրերը, ինչպես նաև համաշխարհային մակարդակի հարձակվող հրավիրել:
«Բարսելոնան» հետևում է 27-ամյա Գալանին և կարծում է՝ նա հիանալի փոխարինող կարող էր դառնալ 33-ամյա Ալբայի համար: Ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող են թեթևացնել ակումբների միջև լավ հարաբերությունները:
Ընթացիկ մրցաշրջանում Գալանը բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: «Սելտան» 2021 թվականի ամռանը ֆուտբոլիստի համար 4 մլն եվրո է վճարել «Ուեսկային»: