Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որի շրջանակում արդեն կայացել են 9-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանն այս տուրում ոչ-ոքի խաղաց և իր ակտիվում ունի 7 միավոր (ևս երկու շախմատիստ ունի նույնքան միավոր)՝ կես միավորով զիջելով մրցաշարի առաջատար Բլուեբաումին:
6,5-ական միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը, ով այս տուրում ևս ոչ-ոքի է խաղացել, և Հայկ Մարտիրոսյանը, ով իր պարտիան ավարտեց հաղթանակով: Արթուր Դավթյանը (5,5 միավոր), Էմին Օհանյանը (3,5 միավոր) և Մամիկոն Ղարիբյանը (6 միավոր) այս տուրում հաղթանակներ են տարել։
Մանուել Պետրոսյանը (6 միավոր) ոչ-ոքի է խաղացել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը (4 միավոր) և Շանթ Սարգսյանը (5,5 միավոր)՝ պարտվել մրցակցին: