Միլանի «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը մեկնաբանել է «Այաքսի» դարպասապահ Ադրե Օնանայի հնարավոր տեղափոխությունը իտալական ակումբ։
Նա նշել է, որ թիմի շահերը վեր են ամեն ինչից։
«Ես մրցակցության խնդիր չունեմ. ոչինչ, և ես ուրախ եմ տեսնել Օնանային։ Ամենակարևորն այն է, որ «Ինտերը» ուժեղ լինի։
Հիմա մտածում եմ մրցաշրջանի վերջին խաղերի մասին։ Ես դեռ պայմանագիր չեմ ստորագրել հաջորդ մրցաշրջանի համար, կտեսնենք»,- ասել է Հանդանովիչը DAZN-ին տված հարցազրույցում։























































