«Յուվենտուսի» դեմ հաղթական խաղից հետո (1-0) Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտնել է, որ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ.
«Մեզ համար սա շատ կարևոր քայլ էր առաջ: Մենք հետևում ենք «Միլանին» և «Նապոլիին», գիտենք, որ վերջին շրջանում միավորներ ենք կորցրել: Ես ճնշում չեմ զգացել, քանի որ, անկեղծ ասած, բայց մրցաշրջանի այս փուլում մենք ավելի լավ ենք հանդես գալիս, քան ես սպասում էի՝ արդյունքների, խաղերի և տիտղոսների առումով:
Ես երկու տարվա պայմանագիր ունեմ: Ակումբն արդեն առաջարկել է ինձ երկարաձգել այն, բայց ես խնդրել եմ սպասել մինչև մրցաշրջանի ավարտը: Իմ կարծիքով, պայմանագրերը հիմա այդքան էլ կարևոր չենք: Մենք գիտենք, որ 7 ամսվա աշխատանքը խամրեց «Ջենոայի», «Տորինոյի» և «Ֆիորենտինայի» հետ որ-ոքիներով: Բայց ես ակումբի, ֆուտբոլիստների և երկրպագուների կողմից հավատ եմ զգում»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում DAZN-ը:
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ինտերը» 63 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: «Յուվենտուսը» 4-րդ տեղում է՝ «Ինտերին» զիջելով 4 միավորով: Առաջատարը «Միլանն» է 66 միավորով:























































