Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրսն եկավ եզրափակիչ։
77 կգ քաշայինների կիսաեզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը 9-0 հաշվով ժամանակից շուտ փայլուն հաղթանակ տարավ Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբին Օլոֆսոնի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը կիսաեզրափակիչ գոտեմարտերում պարտություն են կրել և կպայքարեն բրոնզե մեդալների համար: