«Լեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին նկատել են խաղանում այն բանից հետո, երբ հիվանդության պատճառով վերջինս հեռացել է ազգային հավաքականից, հաղորդում է The Sun-ը:
Ֆուտբոլի Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշում էր կայացրել Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի՝ Չեխիայի հետ արտագնա խաղում Մեդիսոնին չվերցնելու մասին:
Այս հանդիպումը կարող էր դեբյուտային լինել «Լեսթերի» ֆուտբոլիստի համար ազգային թիմում։
Պարբերականի տեղեկություններով՝ Ջեյմսին խաղատանը տեսել են հենց այն պահին, երբ խաղում էր հավաքականը։ Կիսապաշտպանը նույնիսկ չի դիտել անգլիացիների պարտությամբ ավարտված հանդիպումը 1-2 հաշվով: