Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ծրագրում է թիմի լուրջ վերակազմավորում կատարել: Ըստ The Sun-ի ՝ ամռանը լոնդոնցիները կարող են հրաժարվել Պիեր-Էմերիկ Օբամեյանգի, Մեսութ Օզիլի և Ալեքսանդր Լակազետի ծառայություններից:
Այս եռյակից Արտետան ցանկանում է պահել միայն Օբամեյանգին: Եթե պայմանագիրը չթարմացվի, ապա ամենայն հավանականությամբ գաբոնցին ինքը ցանկություն կհայտնի հեռանալ թիմից:
Օբամեյանգի պայմանագիրը ավարտվում է 2021թ-ին: