Մադրիդի «Ատլետիկոն» կողմնորոշվել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր գլխավոր «թիրախի» հարցում։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, իսպանական գրանդը ցանկանում է ձեռք բերել «Լիլլի» կիսապաշտպան Շեկայի տրանսֆերը։
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստը պետք է փոխարինի մեքսիկացի Էկտոր Էրերային։ «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Մարսելի» 22-ամյա կիսապաշտպան Բուբակար Կամարան։
Շեկան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։ Վերջինս ընթացող մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
























































