Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է Defensa Central-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2023 թվականին, իսկ կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ այն երկարաձգելու շուրջ։
Ըստ աղբյուրի՝ թուրինցիների ղեկավարությունը փորձում է օգտվել այդ հանգամանքից և կիսապաշտպանին հրավիրել Իտալիա։ Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։