«Սելթիկը» երկրպագուներին խնդրել է լոգանք ընդունել՝ թիմի հանդիպումներին ներկա գտնվելուց առաջ, հայտնում է The Daily Record-ը:
Ակումբի ղեկավարները դիմել են երկրպագուներին՝ հիշեցնելով հիգիենայի պահպանման անհրաժեշտության մասին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զայրացած երկրպագուն բողոքել է 2015 թվականին «Սելթիկ պարկի» տրիբունաներում առկա գարշահոտությունից:
Ըստ աղբյուրի՝ ակումբի խնդրանքն այնքան անսպասելի է եղել, որ երկրպագուները սկզբում այն շփոթել են ինչ-որ կատակի հետ: