Մեծ Բրիտանիայի վարչապետը կարծում է, որ Ուկրաինան պետք է մասնակցի ԱԱ-2022-ին։
Ինչպես նշում է The Telegraph-ը, Բորիս Ջոնսոնը «լավ գաղափար» է անվանել Ուկրաինայի հավաքականին ավտոմատ կերպով թույլ տալ մասնակցել Աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի դեկտեմբերին Քաթարում։
Հայտնի չէ, թե արդյոք քաղաքական գործիչը գիտի, որ Ուկրաինան պետք է փլեյ-օֆֆում խաղա Շոտլանդիայի հետ։
Ավելի վաղ Ջոնսոնն առաջարկել էր Եվրո-2028-ը կամ Եվրո-2032-ը անցկացնել Ուկրաինայում՝ մրցաշարն ընդունելու Ռուսաստանի ցանկության ֆոնին: