Goal.com պորտալը հրապարակել է հայտարարություն, որտեղ բացատրվում է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի բացակայությունը լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկից։
Այս վարկանիշում 18-ամյա խաղացողը 11-րդ տեղում էր։
«Մեր հանձնաժողովը Արսեն Զախարյանին 11-րդ տեղում էր նշել, երբ վարկանիշը կազմել են դեռևս Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից առաջ։ Մեր վարկանիշը գոյություն ունի տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներին նշելու համար։ Զախարյանն անկասկած նրանցից մեկն է, և հուսով ենք, որ նա մեծ ապագա կունենա։
Սակայն միանալով ռուսական ակումբների դեմ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի պատժամիջոցներին՝ մենք չենք ցանկանում աջակցել կամ ճանաչել այն թիմերին, որոնցում հանդես է գալիս Զախարյանը։ Ուստի մենք որոշել ենք թափուր թողնել 11-րդ տեղը»,- մեջբերում է Goal-ին Match TV-ն։
Կարդացեք նաև` Goal-ը հեռացրել է Զախարյանի անունն աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակից