Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հնդկաստանի Կերալա նահանգում՝ ֆուտբոլային խաղի ժամանակ, հայտնում է ANI-ն՝ մեջբերելով տեղի իրավապահ մարմիններին։
Խաղի մեկնարկից առաջ փլուզվել է ժամանակավոր տրիբունան ու լուսավորության աշտարակը։ Առնվազն 200 մարդ վիրավորվել է, որոնցից հինգը ծանր վնասվածքներ են ստացել։ Կերալայում ֆուտբոլի տարածվածության պատճառով շատ երկրպագուներ ցանկացել են դիտել խաղը, նշում է աղբյուրը։