Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) ուժի մեջ է թողել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) արգելքը՝ Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին, հայտնում է AP-ն։
Փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կասեցրել են ռուսական ակումբների և ազգային հավաքականների մասնակցությունը միջազգային մրցաշարերին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։
Ավելի վաղ Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ուժի մեջ է թողել ՈՒԵՖԱ-ի՝ ռուսական ֆուտբոլային թիմերի մասնակցությունն իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին արգելելու վերաբերյալ որոշումը։
Փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական թիմերին և Ռուսաստանի հավաքականին զրկել էին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Մինչ այդ Ռուսաստանի հետ ԱԱ-ի անցումային խաղեր անցկացնելուց հրաժարվել էին Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի հավաքականները։ Ռուսաստանի հետ հրաժարվել էին խաղալ նաև Ալբանիան, Իռլանդիան, Շվեյցարիան և Անգլիան;
ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի այս որոշումը Ռուսաստանի ֆուտբոլային միությունը բողոքարկել էր CAS-ում։