Ռուս մարզիչ Յուրի Սյոմինը կիսվել է իր կարծիքով, թե ով է այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումը ՌՊԼ-ում։
«Էդուարդ Սպերցյանին կնշեմ այս մրցաշրջանիի գլխավոր բացահայտում։ Տեխնիկապես շատ հարուստ խաղացող, ով արագ առաջ է տանում խաղը:
Լեգեոներների հեռանալուց հետո նրա միջոցով է կառուցվում «Կրասնոդարի» հարձակվողական խաղը։
Երկրպագուները գնում են նման խաղացողներին դիտելու։ Սպերցյանը լավ տեխնիկայով և ֆուտբոլային ինտելեկտով օժտված խաղացող է։ Կարծում եմ, որ նա կկարողանա խաղալ Եվրոպական որևէ առաջնությունում, բայց հիմա ավելի լավ է մնա ՌՊԼ-ում»,- ասել է Սյոմինը Sport24-ի թղթակցի հետ հարցազրույցում։