Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ռուբինի» ֆուտբոլիստները պարտություն կրեցին «Ռոստովից»։ Երկուշաբթի օրը Կազանում կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ ռոստովյան թիմի, որն առաջին հանդիպումն է անցկացրել գլխավոր մարզչի պաշտոնում Վալերի Կարպինի վերադարձից հետո։
Հանդիպման մեկնարկային սուլիչի ժամանակ խաղադաշտ է վազել մուկ։ Տանտերերի ֆուտբոլիստ Լիսակովիչը բռնել է անկոչ հյուրին և հանձնել ակումբի աշխատակիցներին։