Բրազիլիայում որակազրկել է «Ատլետիկո Մինեյրոյի» թալիսմանը՝ «վախեցնող» պահվածքի համար։
Մինաս Ժերայիսի առաջնությունում թիմը խաղում էր «Կրուզեյրոյի» հետ։ Երբ հյուրերը բացեցին խաղի հաշիվը, «Խելագար աքլոր» մականունով թալիսմանը անմիջապես շտապեց մրցակցի խաղացողին խանգարելու նշել գոլը։ Նա ձեռքերով (թևերով) փակել էր ֆուտբոլիստի ճանապարհը։ Ֆուտբոլի նահանգային ֆեդերացիան հայտնել է, որ դա «վախեցնող (սպառնալիք) ժեստ էր» և արգելել է մասկոտին ներկա լինել հաջորդ խաղին: