Տղամարդկանց և կանանց հինգական թիմեր մասնակցել են ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Միջոցառումն անցկացվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ՝ շրջանաձև մրցակարգով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջին եռյակները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ. տղամարդիկ ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, ԲԿՄԱ, ՖԻՄԱ:
Կանայք ՝ ԽՄՕՄ, Բրյուսովի պետհամալսարան, «ՎԱՆ»: