MLS-ի երկրորդ տուրում «Կոլամբուսը» մրցակցի հարկի տակ 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սան Խոսեի» հետ։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։
Ըստ Opta-ի, Սելարայանը 12 գոլ է խփել տուգանային հրապարակից դուրս գտնվելով, ինչ տեղափոխվել է ամերիկյան ակումբ։
2020 թվականից սկսած այդ ցուցանիշով նա երկու անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածում MLS-ում հանդես եկող ցանկացած այլ խաղացողի:
Նշենք, որ WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի հարձակվողին տվել է ամենաբարձև գբահատականն այս խաղում՝ 9,3։ Նախորդ՝ մեկնարկային տուրի խաղում նա ևս լավագույնն էր ճանաչվել այս պորտալի կողմից։
























































