Ա Սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Սպեցիային»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 21-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։ Թուրինցիները վաստակեցին 53 միավոր և զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը։ «Սպեցիան» 26 միավորով 16-րդ տեղում է։
























































