«Բարսելոնան» չի կարողանում նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
Հաղորդվում է, որ կողմերի միջեւ բանակցություններն անարդյունք են ավարտվում։ Նշվում է, որ 22-ամյա ուրուգվայցին, որով, հետաքրքրված է ՄՅՈւ-ն, ցանկանում է մնալ թիմում, սակայն կարծում է, որ ակումբը պետք է իրեն ավելի բարձր գնահատի։
Արաուխոյի և «Բարսայի» միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
























































