Պավել Նեդվեդը կիսվել է Դուշան Վլահովիչի խաղից ստացած տպավորություններով։ Նեդվեդը պնդում է, որ սերբը շարունակում է գործել Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակով։ Փոխնախագահը հավատում է ռմբարկուի մեծ ներուժին։
«Ճիշտն ասած, Վլահովիչն ինձ զարմացրեց։ Ես նրան հանգիստ կհամեմատեի Ռոնալդուի մակարդակի խաղացողների հետ։
Նա արդեն լավ ֆուտբոլիստ է, բայց դեռ բավականին երիտասարդ։ Եթե նա շարունակի նույն մտածելակերպով, ապա շատ մեծ բաների կհասնի։
Համոզված եմ, որ ֆուտբոլի ապագան նրանն է։ Նա գիտի, թե ինչպես պետք է պատրաստվել խաղերին, ունի ճիշտ տրամադրվածություն: Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է չեմպիոն դառնալը։ Կարող եմ ասել, որ Դուշանը ճիշտ ուղու վրա է»,- մեջբերում է Նեդվեդին Tuttosport-ը։
























































