«Կրասնոդարի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը ցանկանում է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Match Tv-ն, լեհ ֆուտբոլիստը բանակցում է ակումբի հետ, որպեսզի կարողանա ժամանակից շուտ խզել պայմանագիրը։
32-ամյա ֆուտբոլիստի նախկին ակումբը Մոսկվայի «Լոկոմոտիվն» էր։ Կրիխովյակը Ռուսաստանում ելույթ է ունենում 2018 թվականից սկսած։ «Կրասնոդարի» և կիսապաշտպանի միջև գործող պայմանագիրը լրանում է 2024 թվականի ամռանը։