Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Յարոսլավ Ռակիցկին հեռացել է ռուսական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է «Զենիթի» մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստը ընտանեկան խնդիրների պատճառով խնդրել է ակումբի ղեկավարությանը՝ վաղաժամ խզել գործող պայմանագիրը։
Ուկրաինացին «Զենիթ» էր տեղափոխվել 2019 թվականին։ Այս ընթացքում անցկացրած 108 խաղում Ռակիցկին դարձել է 7 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։