Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) հեռացրել է ռուս և բելառուս մարզիկներին իր ենթակայության տակ գտնվող մրցաշարերից։
ISU-ի հովանու ներքո անցկացվում են գեղասահքի, շորթ-տրեկի և չմշկավազքի մրցումներ։
Ռուս չմշկորդներն ու գեղասահորդները չեն կարողանա մասնակցել կազմակերպության հովանու ներքո անցկացվող միջազգային մրցումներին մինչև հետագա ծանուցումը:
«ISU-ի խորհուրդը կշարունակի ուշադիր հետևել Ուկրաինայում տիրող իրավիճակին և դրա ազդեցությանը ISU-ի գործունեության վրա և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ քայլեր կձեռնարկի», — ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) հայտարարել է ուկրաինական իրադարձությունների պատճառով Ռուսաստանի և Բելառուսի ազգային հավաքականների մասնակցությունը միջազգային հանդիպումներին անորոշ ժամկետով կասեցնելու մասին։