ՖԻՖԱ-ն Ռուսաստանին արգելել է օգտագործել իր դրոշն ու հիմնը ռուսական թիմերի մասնակցությամբ խաղերի ժամանակ։
Ռուսաստանի հավաքականը տնային խաղերը կանցկացնի չեզոք դաշտում և առանց հանդիսականների։ Ոչ մի միջազգային մրցաշար չի անցկացվի Ռուսաստանի տարածքում։
Ռուսաստանի հավաքականը մրցումներին կկարողանա մասնակցել միայն չեզոք կարգավիճակում՝ առանց դրոշի և հիմնի։ Թույլատրելի է միայն Ռուսաստանի ֆուտբոլային միություն, և ոչ Ռուսաստան անունը։
























































