Բելգիայի առաջնության 29-րդ տուրում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Անտվերպին»։
Տանտերերի երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Հայ հարձակվողը բելգիական ակումբում աչքի ընկավ երկրորդ անգամ։ Սարգիսը փոխարինվեց 82-րդ րոպեին։
«Բրյուգեն» վաստակեց 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Անտվերպը» 53 միավորով երրորդ տեղում է։