«Բավարիայի» խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն ասել է, որ մյունխենյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, Բունդեսլիգայում առաջնությունը հաղթելուց հետո, ցանկանում էր թույլ տալ, որ դարպասապահ Մանուել Նոյերը խաղերից մեկում մտնի դաշտ՝ որպես կիսապաշտպան:
«Տիտղոսը նվաճելով ՝ Գվարդիոլան լրջորեն ցանկացավ տեսնել Մանուել Նոյերին կիսապաշտպանությունում: Նրան համոզելու համար շատ ջանքեր պահանջվեցին, քանի որ մեր մրցակիցները կարող էին համարել դա անհարգալից վերաբերմունք», — մեջբերում է Ռումենիգեին 51 պարբերականը: