Երևանի «Միկա» մարզադահլիճում փետրվարի 23-ին տեղի է ունեցել ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի անվան առաջին հուշամրցաշարը՝ ազատ ոճային երիտասարդ ըմբիշների միջև:
Կազմակերպիչները հոգացել են, որ այն լինի միջազգային, իր կարգը լինի ավելի բարձր ու նպաստի ազատ ոճայինների միջազգային փորձի ձեռքբերմանը:
Առաջին հուշամրցաշարին մասնակցելու համար հրավիրվել է Վրաստանի 9 առաջատար ազատ ոճային երիտասարդ ըմբիշ, իսկ մրցաշարին ընդհանուր առմամբ 61 ըմբիշ է մասնակցել:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ով ընդգծել է նման մրցաշարերի կարևորությունը, ինչպես նաև վաստակ ունեցող գործիչների մեծարումը և հիշատակի պահպանումը:
Լյովա Վարդանյանի որդին՝ միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը, ընդգծել է, որ ինքն ու Վարդանյանի ընկերներն ամեն ինչ անելու են, որպեսզի մրցաշարը դառնա ամենամյա:
Ներկայացնում ենք ArmSport-ի լուսանկարիչ Գևորգ Ղազարյանի պատրաստած ֆոտոշարքը.