2021 թվականի հոկտեմբերին NBA-ն, ի պատիվ իր 75-ամյակի, կազմել է 75 լավագույն խաղացողների ցուցակը լիգայի պատմության մեջ։
Բասկետբոլիստները նշված չեն եղել տեղերով, բայց դա արել է ESPN-ը՝ կազմելով 76 բասկետբոլիտներից կազմված ցուցակ։ Վարկանիշի առաջին համարը NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանն է: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Լեյքերսի» ներկայիս խաղացող Լեբրոն Ջեյմսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քարիմ Աբդուլ-Ջաբարը։
Լավագույն տասնյակում են նաև Մեջիք Ջոնսոնը, Ուիլթ Չեմբերլենը, Բիլ Ռասելը, Լարի Բըրդը, Թիմ Դանքանը, Օսկար Ռոբերտսոնը և Կոբի Բրայանտը։
Երկրորդ տասնյակում տեղ են գտել Շաքիլ Օ’Նիլը, Քևին Դյուրանտը, Հակիմ Օլաջուոնը, Ջուլիուս Իրվինգը, Մոզես Մելոունը, Սթիվեն Քարրին, Դիրկ Նովիցկին, Յանիս Անտետոկունպոն, Ջերի Ուեսթը և Էլյին Բեյլորը։
Ամբողջական ցուցակն՝ այստեղ։