VBET ՀՊԼ 18-րդ տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց «Փյունիկին»:
Հյուրերի կազմում հեթ–տրիկի հեղինակ դարձավ թիմի նորեկ Սերժ Դեբլեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Զորան Գայիչը։
«Ալաշկերտի» միակ գոլը խփեց Ժոզե Էմբալոն։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 35 միավորով 2–րդ տեղում է։ «Ալաշկերտը» 5–րդն է 21 միավորով։