Բելգիայի առաջնության 28-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Էյպենին»։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը 73-րդ րոպեին հյուրերի կազմում մտավ փոխարինման և հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեց «Բրյուգեի» երրորդ գոլը։ Սա Ադամյանի առաջին գոլն էր բելգիական ակումբում։
«Բրյուգեն» վաստակեց 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Էյպենը» 27 միավորով 15-րդ տեղում է։