Հռոմի «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեի գործակալ Ալեսանդրո Մոջին համոզված է , որ իր հաճախորդը արժանի է ավելի հզոր ակումբ տեղափոխվելուն, հաղորդում է Sky Italia-ն:
«Չիրոն ֆանտաստիկ մարզավիճակում է: Նա գոլեր խփող «մեքենա» է, ով ամեն խաղում ապացուցում է իր բարձր կարքը:
Համոզված եմ, որ մոտ ժամանակներում նա թոփ ակումբ կտեղափոխվի»,-ասել է Մոջին:
Հիշեցնենք, որ Իմոբիլեն Ա Սերիայի այս մրցաշրջանում դարձել է 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: