«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն կերկարաձգի պայմանագիրն իտալական ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ալֆրեդո Պեդուլան:
Նշվում է, որ դա Իմոբիլեի վերջնական որոշումն է: 30-ամյա հարձակվողը մտադիր է «5+1» համակարգով երկարաձգել «Լացիոյի» հետ պայմանագիրը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հետաքրրքված է իտալացու ծառայություններով:
Հռոմեական ակումբի հետ կնքած նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին: